Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովումը` քննարկման առարկա Զագրեբում

Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովումը` քննարկման առարկա Զագրեբում
17.06.2014 | 14:52

Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնական մարտահրավերներն ու միտումներն են քննարկվել միջազգային սեմինարին:
Հունիսի 12-13-ին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացավ «Կրթության որակի ապահովումը TEMPUS-ի գործընկեր երկրների բուհերում» խորագրով սեմինարը, որը կազմակերպել էին Եվրոպական հանձնաժողովը և EACEA (The Education, Audiovisual and Culture Executive Agency):
Սեմինարի նպատակն է վեր հանել և քննարկել որակի ապահովման ոլորտում առկա մարտահրավերները և միտումները TEMPUS-ի գործընկեր երկրներում: Մասնավորապես, նպատակն է թիրախավորել այս երկրների կարիքները և քննարկել ներկայում ընթացող բարեփոխումները բուհերի մակարդակով:
Սեմինարին զեկույցով հանդես եկավ ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Զեկույցի թեման էր «Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման խնդիրներն անցումային ժամանակաշրջանում: Վստահության ձևավորում»: Թոփչյանը ներկայացրել է որակի ապահովման հիմնական մարտահրավերները, բարեփոխումները, դրանց ազդեցությունը ընդհանուր համակարգի վրա և միտումները Հայաստանում` համեմատական անցկացնելով Արևելյան Եվրոպայի այլ երկրների հետ:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ